ՈւԵՖԱ-ի Կարգապահական հանձնաժողովի բողոքարկման մարմինը որոշել է պատժել Խորվաթիայի ֆուտբոլային ասոցիացիային՝ Լատվիայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի ընտրական խաղում (5:0) երկրպագուների ակցիայի պատճառով։
Հանդիպման երկրպագուները ցուցադրել են ուստաշա շարժման (խորվաթական ծայրահեղ աջ ազգայնական կազմակերպություն) դրոշը: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են օրինախախտներին։
Արագ որոշման անհրաժեշտությունից ելնելով՝ ՈւԵՖԱ-ի Կարգապահական հանձնաժողովը այս ընթացակարգը հանձնարարել է ուղիղ ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնին՝ ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի 29-րդ հոդվածի համաձայն:
Բողոքարկման մարմինը որոշել է, որ Խորվաթիայի ֆուտբոլային ասոցիացիան կտուգանվի 10 հազար եվրոյով և մասնակիորեն կփակի մարզադաշտը (առնվազն 1000 նստատեղ) ՈւԵՖԱ-ի մրցաշարի հաջորդ տնային հանդիպման համար։
Մարզադաշտի մասնակի փակման մասին վերոհիշյալ դատավճիռը կասեցված է՝ որոշման օրվանից երկու տարի փորձաշրջանով։