«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Sport Bild-ի տեղեկություններով՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ «Մերսիսայդցիները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել նրա տրանսֆերը։
Կուլիբալիի անունը նախկինում ևս կապվում էր «Լիվերպուլի» հետ, սակայն հիմա տրանսֆերը կարող է իրականանանալ, քանի որ սենեգալցու տրանսֆերային արժեքը նվազել է Իտալիայում։