Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել մադրիդյան թիմի երիտասարդ ֆուտբոլիստների խաղը։
«Սա երիտասարդ խաղացողների ամենահետաքրքիր խումբն է, որ ես ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում: Այո, ես այդպես եմ կարծում: Ես շատ երիտասարդ խաղացողների եմ մարզել իմ կարիերայում, բայց իմ կարծիքով այս խումբն իսկապես լավն է, և դա հիանալի ապագա կլինի ակումբի և իրենց՝ խաղացողների համար, քանի որ նրանք իսկապես լավն են։
Նրանք փորձ չունեն, բայց մեծ ոգևորություն ունեն, և մենք լավ կապ ունենք վետերանների և երիտասարդ խաղացողների միջև։ Վերջին երկու-երեք տարիներին նրանց հետ շփումն իսկապես լավ է եղել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:
Ներկայում Մադրիդի «Ռեալն» ունի մինչև 25 տարեկան 8 խաղացող՝ Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան, Ֆեդերիկո Վալվերդեն, Ջուդ Բելինգհեմը, Արդա Գյուլերը, Նիկո Պազը, Վինիսիուսը և Ռոդրիգոն:
30 տուրից հետո «Ռեալը» 75 միավորով գլխավորում է առաջնությունը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնան» (67 միավոր):