Անգլիացի նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Գրեհեմ Փոթերի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը։
«Ես համակրում եմ Փոթերին, բայց դա անխուսափելի էր։ Չէր կարելի Տուխելին փոխարինել Փոթերով: Ի սկզբանե դա հիմար որոշում էր»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Փոթերը լոնդոնյան ակումբը գլխավորել է 2022 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Անգլիացու պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
«Չելսին» 38 միավորով 11-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Իր վերջին խաղում լոնդոնյան ակումբը պարտվեց «Ասթոն Վիլային»:
Հաջորդիվ «Չելսին» կմրցի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին Լոնդոնում՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։