Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել։
Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել տաջիկ, ուզբեկ, ղրղզ ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջել էր ռուս մրցակցին։