Հավակնորդների մրցաշարին կից Մադրիդում կազմակերպվում են մի շարք տարբեր շախմատային միջոցառումներ, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այդ միջոցառումներից մեկը միջազգային անհատական նոկտուրնալ 2022 բլից մրցաշարն էր, որին մասնակցում էին 138 շախմատիստներ 14 երկրից։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Էդուարդու Իտուրզագան։ Նրան կես միավորով զիջել են Յուսնել Բակալաոն և հայազգի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև՝ Հավակնորդների մրցաշար․ Կարուանան պարտվեց և արդեն մեկ միավորով զիջում է առաջատարին