Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ ավարտում է կարիերան Ավտրալիայի բաց առաջնությունից հետո։
Վոզնյացկիի խոսքերով կորտում իր բոլոր երազանքները իրականացել են։ WTA-ի 30 տիտղոսները, 71 շաբաթ աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում լինելը, 3 օլիմպիական մեդալներն ու Ավտրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում 2018-ին չեմպիոն հռչակվելը դրա վկայությունն են։
Դանիացի թենիսիստը որոշում է կայացրել ավարտել կարիերան 2020-ի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի ավարտից հետո։