Էրիկ տեն Հագը խոսել է այն մասին, որ ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաղորդվում էր, որ «Այաքսի» գլխավոր մարզիչը մանկունիանցիների համար առաջնահերթ տարբերակ է։
«Ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա, բոլոր ջանքերս ուղղված են իմ ներկայիս թիմի վրա։ Չեմ մտածում մյուս մրցաշրջանի մասին։
Ուզում եմ առավելագույնը քամել այս մրցաշրջանից, որտեղ մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել»,-տեն Հագի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։