«Ալֆա Ռոմեոյի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը ու փորձում պահել մարզավիճակը։
«Ես այդքան էլ հաճախ չեմ նայում լուրեր, սակայն երբեմն հեռախոսով ստուգում եմ այն տեղեկացված լինելու համար։ Երեկոյան ես դիտում եմ լուրեր, ու այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում ներկայացվում է շատ վախենալու կերպով։ Պետք չէ թույլ տալ, որ խուճապը հաղթի մեզ։
Պետք է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Դա է հենց իրական աշխատանքը հիմա։ Այս իրավիճակը փորձություն է ոչ միայն ֆորմուլա-1-ի համար։ Հիմա ամենակարևորը առողջությունն է։ Ես հույս ունեմ, որ անգամ սրանից մենք դրական որևէ բան կքաղենք։
Ես մարզվում եմ։ Ունեմ բազմաթիվ տարածություն վարժություններ անելու համար։ Մենք հեռու ենք բոլորից, այնպես որ ես կարող եմ մոտոկրոսներ անել»,-Ռայկոնենի խոսքն է մեջբերում Auto Hebdo-ն։