«Կիոկուշին կան կարատեի» միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսու Ռոյաման Շիհան «Կիոկուշին կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանին հետմահու շնորհել է սև գոտի 6-րդ դան:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Սևակ Սերոբյանը, տևական ժամանակ գտնվելով առաջնագծում, զոհվել է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: