Հուլիսի 26-ին «Կիևոն» պաշտոնապես ճանաչվեց սնանկ և կորցրեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի կարգավիճակը, հայտնում է Football Italia-ն:
Նախորդ մրցաշրջանում Վերոնան ներկայացնող ակումբը խաղում էր B Սերիայում, որտեղ նրանք զբաղեցնում էին ութերորդ տեղը:
«Կիևոյի» փոխարեն «Կոզենցան» կխաղա Իտալիայի առաջնության երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում, իսկ ահա «թռչող ավանակներ» նոր մրցաշրջանը կսկսեն D դիվիզիոնում:
«Կիևոն» հիմնադրվել է 1929 թվականին։