Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Կլաուդիո Պիսարոն վերադարձել է ակումբ ու կզբաղեցնի ակումբի դեսպանի պաշտոնը.
«Ուրախ եմ «Բավարիա» վերադառնալու և այդ պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Երազում էի՝ այստեղ վերադառնալ, քանի որ սա իմ ընտանիքն է: Նոր պաշտոնին լինելով ևս, ամեն ինչ կանեմ ակումբի բարօրության համար»,-ասել է Պիսարոն:
Պերուացի հարձակվողը Մյունխենում անցկացրել է 9 մրցաշրջան, որի ընթացքում անցկացրած 327 խաղում դարձել է 125 գոլի հեղինակ:
Eine Legende kehrt zurück! 🙌
Claudio #Pizarro wird Botschafter des #FCBayern! 🔴⚪
Alle Infos 👉 https://t.co/qcuthPZxNi @pizarrinha #MiaSanMia
— FC Bayern München (@FCBayern) September 15, 2020