Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ Կլեման Լանգլեի տեղափոխության շուրջ։
Այս մասին հայտնում են ակումբներն իրենց պաշտոնական կայքերի միջոցով։
27-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես կգա վարձակալության հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը՝ առանց հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորության։
Լանգլեն 2018/19 մրցաշրջանից է հանդես գալիս «Բարսելոնայում» և այս ընթացքում ակումբի կազմում մասնակցել է 160 հանդիպման։