«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղից հետո (2:3) խոսել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի մասին։
«Տրենտը ոլորել է կոճը։ Դա լավ չէ: Նա շատ ցավեր ուներ։ Ոտնաթաթը միանգամից սկսել է ուռչել, ուստի մենք պետք է բուժզննում անցկացնենք»,- Կլոպի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: