Հարձակվող Ալֆրեդո Մորելոսը պայմանագիր է կնքել «Սանթոսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Մորելոսը «Ռեյնջերսում» հանդես է եկել 2017 թվականից՝ անցկացնելով 270 հանդիպում, դառնալով 124 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում Մորելոսը հանդես է եկել կոլումբիական «Ինդեպենդիենտեում» և ֆիննական ՀԻԿ-ում։ Բացի այդ, նա Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։