«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թիմերը միշտ չեմպիոնության հավակնորդներ են։
Հիշեցնենք, որ իտալացին ազգային առաջնություններում հաղթել է այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Չելսին» և «Ինտերը»:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր թիմ, որը գլխավորում է Կոնտեն, միշտ էլ չեմպիոնության հավակնորդ է: Սա երևում էր յուրաքանչյուր երկրում և յուրաքանչյուր թիմում»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Կիրակի օրը «Չելսին» և «Տոտենհեմը» կհանդիպեն «Սթեմֆորդ Բրիջում»՝ լոնդոնյան դերբիում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։