Լա Լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, թե ով է ճանաչվել մրցաշարի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույնը նախորդ ամիս ճանաչվել է «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոն:
Ճապոնացին քվեարկության արդյունքում առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմից։
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավիոն և «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը։