«Չելսիի» պաշտպան Կուրտ Զումայի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:
25-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կհեռանա լոնդոնյան ակումբից: Այս մասին հայտնում է TF1-ը: Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի ծրագրերում:
Լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել 30 միլիոն եվրոյի դիմաց: