Իրանի Ռաշտ քաղաքում ընթացքի մեջ է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Այսօր հարթակ է դուրս եկել 87 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Հակոբը մրցաշարին մասնակցել է օլիմպիական՝ 96 կգ քաշային կարգում:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 155 կգ արդյունք ու արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտի 345 կգ արդյունքում նվաճելով արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել էր 4-րդ հորիզոնականը: