«Համբուրգի» կիսապաշտպան Մարիո Վուշկովիչը երկու տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության (DFB) պաշտոնական կայքը։
21-ամյա խորվաթ ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվել է Էրիթրոպոետին: Վուշկովիչը մարզումներից հեռացվել է 2022 թվականի նոյեմբերին, երբ նրա դոպինգ թեստում արգելված նյութ է հայտնաբերվել, ուստի նրա որակազրկումը կավարտվի 2024 թվականի նոյեմբերի 14-ին։
Կիսապաշտպանը Համբուրգ է տեղափոխվել անցած ամառ՝ «Հայդուկից»: Նա գերմանական ակումբի կազմում հասցրել է անցկացնել 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։