Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Հայաստանի ֆուտզալի հավաքականն արդեն ապահովել է իր մանսակցությունը ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման էլիտ ռաունդին՝ հոկտեմբերի 12-ին հաղթելով Չեխիային և վաղաժամ դառնալով ոորակավորման հիմնական փուլի D խմբի հաղթող:
Երեկ հավաքականի նախախաղային մարզման ժամանակ Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկները` Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը ստացել են ՀՀ քաղաքացիություն:
Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հանդիպման տոմսերը կարող եք գնել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով: