Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն և դարձավ մրցաշարի հաղթող։
Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Քրիս Ջոնսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին խաղում հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն, այնուհետև առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում՝ Անդորրայի։
Մրցաշարն անցկացվում էր Մալթայում։