Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարում է մարզչական դասընթացի ընդունելություն: Դասընթացները կմեկնարկեն 2020 թվականի փետրվարի 1-ին և կտևեն երկու ամիս:
Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Դասընթացները վարելու է ՖԻԲԱ-ի միջազգային կարգի մարզիչ, Եվրոպայի փոքր երկրների 2016 թվականի չեմպիոն Տիգրան Գյոկչյանը: Դասընթացները նախատեսված են լինելու մինչև 14 տարեկան պատանիների հետ աշխատել ցանկացող մարզիչների համար։
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագիր: