Հավակնորդների մրցաշարի անցկացման շուրջ շախմատիստները շարունակում են անհամաձայնություն հայտնել: Ըստ նախնականի, այն կմեկնարկի վաղը՝ ու կավարտվի ապրիլի 3-ին: Մասնակիցները չեն հասկանում, թե ինչու ֆեդերացիան ու վերջինիս նախագահ Արկադի Դվորկովիչը չեն հետաձգում մրցաշարը: Ավելի վաղ Թեյմուր Ռաջաբովը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել էր մասնակցությունից: Նրա փոխարեն կազմակերպիչները հայտավորել էին Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Չինաստանն այստեղ երկու մասնակից ունի՝ Դին Լիրենն ու Վան Հաոն: Լիրենը երկու շաբաթ Ռուսաստանում գտնվել է կարանտինի մեջ, իսկ Հաոն մրցավայր է ժամանել առանց օգնականների:
ՌԴ սպորտի նախարարությունը հայտնել է, որ իրենք չեն կարող սահմանափակումներ մտցնել, քանի որ դա պարտավոր է անել ՖԻԴԵ-ն: Իսկ ահա ՖԻԴԵ-ից հայտնել են, որ իրենք չեն կարող հետաձգել մրցաշարն առանց նախարարության պահանջի:
Ամեն դեպքում, սպասվում է, որ վաղը Եկատերինբուրգում կմեկնարկի հավակնորդների մրցաշարը, որի մուտքը երկրպագուների համար փակ կլինի: