«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում պատմել է Ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարդկային որակների մասին։
-Մխիթարյանի` ազգային հավաքականից հեռանալուց հետո լրացուցիչ պատասխանատվություն զգո՞ւմ եք:
-Ես շատ եմ կարոտում Հենրիխին։ Նա հիանալի մարդ է, նրանից կարելի է ամեն ինչ սովորել՝ թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային առումներով։ Հիմա ես, ինչպես հավաքականի մյուս փորձառու խաղացողները, մեծ պատասխանատվություն ունեմ։
— Մխիթարյանի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո շփվե՞լ եք:
-Մենք անընդհատ կապի մեջ ենք։ Ես նրան գրել եմ կիսաեզրափակիչ խաղերից առաջ և հետո՝ նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ. հաջողություն եմ մաղթել նրան։ Եզրափակչից հետո չգրեցի,. ամեն դեպքում պարտվել էին, անհարմար էր:
— Պատմություն, որը լավագույնս բնութագրում է Հենրիխին որպես անձ:
— Չնայած այն հանգամանքին, որ Հենրիխն այլևս հավաքականում չէ, նա պարբերաբար գրում է բոլոր խաղացողներին, պարզում, թե ինչպես են ընթանում գործերը։ Մեզ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մենք նրան:
Արձակուրդին ես ստիպված էի գործերով Միլան թռչել։ Նոր էի ժամանել ու Հենրիխն ինձ գրեց. «Բարև: Ինչպե՞ս ես»: Պատասխանում եմ՝ «Հենրիխ, չես հավատա, ես հենց նոր ժամանեցի Միլան»: Նա, չնայած իր զբաղված գրաֆիկին ու այլ գործերին, եկավ իմ հետևից ու տարավ ինձ ճաշելու:
Միլանում շատ ռեստորաններ բացվում են 19:30-ին` հենց ճաշի համար: Մենք մի քիչ շուտ հասանք, ինչ-որ տեղ կայանեցինք և որոշեցինք սպասել մինչև մեր ռեստորանը բացվի. մենք նստեցինք սովորական ճաշարանում թեյ խմելու։ Հենց այս պարզությունն է լավագույնս խոսում Հենրիխի մասին: