«Բայերի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կատակելով է պատասխանել այն հարցին, թե կիսապաշտպան Կայ Հավերցը արդյոք տեղափոխվո՞ւմ է «Չելսի»:
«Ես կարող եմ հայտարարել, որ նա հանդես կգա «Հերակլեսի» կազմում»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն:
Ավելի ուշ «Հերակլեսի» մամուլի ծառայությունը արձագանքել է մարզչի հայտարարությանը և հայտարարել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին:
«Բարի գալուստ, Կայ», — ասվում է հայտարարության մեջ:
Welkom Kai 👀
⚫️⚪️#AnnounceHavertz pic.twitter.com/NcCQIKqJhk
— Heracles Almelo (@HeraclesAlmelo) August 11, 2020