Նիդերլանդական «Հերենվեն» ակումբի պաշտպան Ռամի Կայբը անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել: Ֆուտբոլիստը գազար ուտելիս կոտրել է ծնոտը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ծնոտի վնասվածք էր ստացել օգոստոսի վերջին, սակայն շարունակում էր խաղալ:
«Որոշ ժամանակ առաջ Կայբը խաղալիս ուժեղ հարված ստացավ ծնոտին: Նա պարզապես շարունակում էր մարզվել և, իհարկե, ուտել:
Դե, նա որոշեց գազար ուտել: Արդյունքում վնասված ծնոտը ճաքել է», — հայտնում են RTV Noord հեռուստաալիքը: