«Սոչիի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կվերադառնա «Փյունիկ», որտեղից ռուսական ակումբ էր տեղափոխվել մեկ ամիս առաջ։ Խոսքը առանց գնման իրավունքի մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալելու մասին է։
«Սոչիի» և Հարությունյանի միջև պայմանավորվածություն է եղել, որ եթե հավաքին նա ապացուցի, որ արժանի է խաղալու հենց մեկնարկում, ապա կմնա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը գնել է բրազիլացի պաշտպան Մարսելո Ալվեսի իրավունքները։