Հունաստանի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Գևորգ Ղազարյանի «Լամիան» արտագնա խաղում 0-4 հաշվով զիջեց ՊԱՕԿ-ին։ Ղազարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 74-րդ րոպեին։
Անդրե Չալըշըրի «Ապոլլոն Սմիրնիսը» ևս արտագնա պարություն կրեց՝ 0-2 հաշվով զիջելով «Վոլոսին»։ Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է հանդիպմաընը՝ դուրս գալով փոխարինման 72-րդ րոպեին։
«Լամիան» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Ապոլլոնը» 22 միավորով 10-րդ տեղում է։