Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային չի օգնի ազգային թիմին Եվրո -2020-ում:
Վնասվածքի պատճառով նա ընդգրկված չէ հավաքականի վերջնական հայտացուցակում:
«Մենք բոլորս շատենք վստահում Դոմինիկին, ցանկանում ենք, որ նա խաղա լավ մարզավիճակում, քանի որ նա մեր թիմի շատ կարևոր անդամ է: Ես ինքս պատրաստ էի գրեթե ցանկացած փոխզիջման, ամենավատ սցենարին, որ նա գոնե մի քանի րոպե անցկացներ խաղադաշտում:
Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք բացառապես մասնագիտորեն հիմնավորված և պատասխանատու որոշումներ կայացնել, որպեսզի չվտանգենք Դոմինիկի առողջությունը հանուն կարճաժամկետ նպատակների », — մեջբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսիին Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: