Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն է կրել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը՝ 0-9 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Նուգզարի Ցուրցումիային: