«Լոռի» է տեղափոխվել հարձակվող Ղուկաս Պողոսյանը։ Այս մասին հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պողոսյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Շիրակում», «Վանում», «Ալաշկերտում» եւ բելառուսական «Գորոդեայում»։
27-ամյա եզրային հարձակվողը Հայաստանի չեմպիոն է, հնգակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Պողոսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 եւ ազգային հավաքականներում։