Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաիմե Մորիյասուն ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Գերմանիայի հավաքականին հաղթելուց հետո (2:1) կիսվել է հույզերով.
«Խաղի վերջում Գերմանիան հուսահատ փորձում էր հավասարեցնել հաշիվը: Նախկինում մենք կարող էինք թուլացնել կենտրոնացումը, բայց հիմա մեր խաղացողներից շատերը խաղում են եվրոպական ակումբներում և գիտեն, թե ինչպես պահել ճնշումը:
Մենք մեկ ամբողջություն էինք։ Այո, վերջին րոպեներին շատ դժվար էր, բայց մենք զգոն մնացինք։ Ճապոնիայի հավաքականը բնավորություն ունի և դա մեզ պատմական հաղթանակ բերեց»,- մարզչի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Ճապոնիան իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Աշխարհի գավաթի խաղարկությունում մի խաղում, որում զիջում էր հաշվի մեջ։ Մինչ այդ ճապոնացիները նման հանդիպումներում ունեցել էին երկու ոչ-ոքի և 11 պարտություն։