Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ուկրաինացիներից դուբլի հեղինակ դարձավ Գեորգի Սուդակովը, մեկ գոլ էլ խփեց Արտյոմ Բոնդարենկոն։ Ֆրանսիացիներից միակ գոլը խփեց Ռայան Շերկին։
Այս հանդիպումից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը․ Իսրայելի հավաքականը կհանդիպի Անգլիայի, իսկ Ուկրաինան՝ Իսպանիայի հետ։
Երկու հանդիպումներն էլ կկայանան չորեքշաբթի՝ հուլիսի 5-ին: Իսրայել — Անգլիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ Իսպանիա — Ուկրաինա հանդիպումը՝ 23:00-ին:
Եզրափակիչը նախատեսված է հուլիսի 8-ին։