Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը դարձել է 2023 թվականի Աշխարհի գավաթի հաղթող։
Եզրափակիչ խաղում, թայ-բրեյքում աշխարհի 16-րդ չեմպիոնը հաղթեց հնդիկ Ռամեշբաբա Պրագնանանդհային։
Առաջին խաղում Մագնուսը հաղթել էր մրցակցին, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղացել։
Կարլսենի համար Աշխարհի գավաթի մրցաշարում այս հաղթանակն առաջինն է կարիերայում։