Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի հետ։
Եզրափակիչում Ամոյանը պարտվեց մրցակցին։ Գրանցվեց 1-1 հաշիվը։ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նվաճում է արծաթե մեդալ։
Քիչ անց բրոնզե մեդալի համար 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսի հետ։