Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը «Kragero Resort Chess Blitz 2023» կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Էմին Օհանյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վոլոդյա Թորոսյանն էլ վաստակել է 3 միավոր և արժանացել հատուկ մրցանակի՝ նախատեսված 1400-ից ցածր կայծակնային վարկանիշ ունեցողների համար: