«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ 6 միլիոն եվրո է բերել հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին, հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Air Jordan ապրանքանիշը, որը ՊՍԺ-ի գործընկերներից է, ստանում է հինգ տոկոսը փարիզյան ակումբի յուրաքանչյուր մարզաշապիկի պաշտոնական վաճառքից և մեկ շաբաթվա ընթացքում վաստակել է 6 միլիոն եվրո Մեսսիի անունով մարզաշապիկների վաճառքից:
34-ամյա արգենտինացին դեռ նորամուտը չի նշել փարիզցիների հետ:
Հարձակվողը նոր ակումբում հանդես կգա 30 համարով: