Իսպանական «Բետիսն» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի հայտնի մասնագետ Մանուել Պելեգրինին:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.: Պելեգրինին պարտականությունները կստանձնի առաջնության ավարտից հետո: Մարզչի վերջին ակումբը եղել է անգլիական «Վեսթ Հեմը», որտեղից հեռացվեց նախորդ տարվա դեկտեմբերին:
Պելեգրինին ժամանակին աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսք են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Վիլյառեալը» և այլն:
«Բետիսն» այս պահին Լա լիգայում 35 խաղից հետո 41 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Այս պահին թիմը գլխավորում է Ալեքսիս Տրուխիլիոն: