Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Արքայական ակումբը» ցանկանում է վաճառքի հանել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ Մարիանոն կարիերան շարունակելու տարբերակներ է դիտարկում։
28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ֆեներբախչեն» և «Լիոնը»։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի 9 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Մարիանոյի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է վեց միլիոն եվրո։