Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը բացատրել է՝ ինչու է որոշել դադարեցնել կարիերան։
«Սիրելի ընկերներ, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Տիրոջը Ռուսաստանում անցկացրածս այս հրաշալի տասը տարիների համար։ Առանց նրա օգնության ես ոչնչի չէի կարողանա հասնել այստեղ։ Աստված յուրաքանչյուր մարզման, յուրաքանչյուր խաղի ինձ ուժ է տվել և փառք նրան դրա համար։
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր սիրելի երկրպագուներին իմ հանդեպ ահռելի հարգանքի և այն ջերմության համար, որ միշտ ինձ տվել են։ Նրանք ինձ միշտ աջակցել են ու հավելյալ խթան ու մոտիվացիա են հաղորդել մեր բանակային կյանքի ինչպես ուրախ, այնպես էլ դժվարին պահերին։
Բայց վերջին ժամանակներս հսկայական կուտակված հոգնածություն ու ահռելի հյուծվածություն եմ զգում և այլևս չեմ կարողանում տալ այն ամենը, ինչ նախորդ տարիներին միշտ տվել եմ ԲԿՄԱ-ի համար։ Ես արդեն 13 տարի է զբաղվում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, որից տասը անցկացրել եմ ԲԿՄԱ-ում։ Եկել է ընտանիքի հետ լինելու ժամանակը։ Բացի դրանից, ինչպես, հավանաբար, արդեն գիտեք, այս տարի մենք տղա ենք ունենալու։
Բայց ուզում եմ լինել ԲԿՄԱ-ի կողքին ու կհետևեմ նրա հաջողություններին։ Հանդիպել եմ ակումբի նախագահ Եվգենի Լենորովիչ Գիներին ու գլխավոր տնօրեն Ռոման Յուրևիչ Բաբաևին, բացատրել սրտումս եղածն ու խնդրել թույլ տալ որոշակի ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ Բրազիլիայում։ Շատ շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցան խնդրանքիս ու համաձայնեցին բաց թողնել ինձ՝ վերաբերվելով ինձ որդու նման»,- Ֆերնանդեսի խոսքերն է փոխանցում ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը։