«Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, գրում է Estadio Deportivo-ն։
Ենթադրվում է, որ խաղացողի գործակալն արդեն հանդիպում է անցկացրել սեւիլյան ակումբի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ լուրեր կային, որ Բարտրան կտեղափոխվի այլ ակումբ: