Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
33-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ռոյսի գործակալը ներկա է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը (2։1) և խաղից հետո հանդիպել է Էրիկ տեն Հագի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ռոյսի ապագան։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել տեն Հագը։
Նշվում է, որ «Բորուսիայի» հետ գործող պայմանագրով կիսապաշտպանը տարեկան վաստակում է 12 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում դորտմունդցիների ավագը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: