«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Նոր պայմանագրով Վերատին կմնա ՊՍԺ-ում մինչև 2024 թվականը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»։
Մարկո Վերատին հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում 2012 թվականից։