«Բորուսիա» Մյունխենգլադբախի հարձակվող Մարկուս Թյուրամը լուրջ որակազրկվել է «Հոֆենհայմի» պաշտպան Շտեֆան Պոշի վրա թքելու համար։
Sky-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին որակազրկվել է 5 խաղով ու ևս մեկ խաղով պայմանականորեն։ Որոշումը գործելու է թե՛ Բունդեսլիգայում, թե՛ Գերմանիայի գավաթում։ Բացի որակազրկումից Թյուրամը 40 հազար եվրո տուգանք է վճարելու։
Ավելի վաղ «Բորուսիա» Մյունխենգլադբախը տեղի ունեցածի կապակցությամբ Թյուրամին զրկել էր մեկ ամսվա աշխատավարձից։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թյուրամը 13 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։