ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
Այդ հանդիպմանը մասնակցեց մանկունիանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ դառնալով հիանալի ցուցանիշի հեղինակ։ Այդ հանդիպումը Ռեշֆորդի համար 300-րդն էր «կարմիր սատանաների» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական պորտալը, անգլիացին երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը ՄՅՈւ-ի կազմում նման փառահեղ նվաճման է հասել։ Խաղի օրը Ռեշֆորդը եղել է 24 տարեկան 167 օրական։
Ռեշֆորդից ավելի երիտասարդ տարիքում այս ցուցանիշը գրանցել են միայն Ջորջ Բեսթը, որը եղել է 23 տարեկան 149 օրական, և Ռայան Գիգզը՝ 24 տարեկան 22 օրական հասակում։