«Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին ունեցած կարծիքով․
«Նա հրաշագործ է։ Այն, ինչ գիտի ու անում է, ինձ համար չափազանց դժվար է կրկնելը։ Ես արդեն փորձեր էլ չեմ անում։ Բայց ես անկեղծ հիանում եմ այն ամենով, ինչ նա անում է։ Շնորհիվ նրա, թե ինքն ինչպես նոր գաղափարներ մտցնում խաղում, դու սիրահարվում ես ֆուտբոլին»,- Բիելսայի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Մարսելո Բիելսայի սաները ԱՊԼ-ի 30 տուրից հետո 42 միավոր են վաստակել ու մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է աղյուսակը (74 միավոր)։ Երեկ՝ ապրիլի 6-ին, Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ 2:1։