«Կրոտոնեի» հարձակվող Մաքսի Լոպեսը շնորհակալություն է հայտնել «Սամպդորիայում» իր նախկին թիմակից Մաուրո Իկարդիին իր կնոջը՝ Վանդա Նառային իրենից «խլելու համար»։
Ավելի վաղ Լոպեսը հայտարարել էր, որ ներել է Մաուրոյին այդ արարքի համար․
«Ես ոչ միայն պարզապես ներել եմ Իկարդիին, ես շնորհակալ եմ նրան՝ Վանդային ինձնից տանելու համար»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Լոպեսն ու Նառան 3 երեխա ունեն, որոնք հիմա ապրում են Մաուրոյի հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին Իկարդին վարձակալության հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ «Ինտերից»։Համաձայնագիրը նախատեսված է 1 մրցաշրջանով։ Փարիզցիները 26-ամյա արգենտինացուն կարող են գնել 70 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Մաուրոն 1 գոլի հեղինակ է դարձել ֆրանսիական Լիգա 1-ում անցկացրած 2 խաղում։
Եվս մեկ գոլ իր ակտիվում հարձակվողը գրանցել է ՉԼ-ի երկու խաղում։