28-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացել «Փյունիկից»։ Ժեստոկովը 51 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։