Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ է նվաճել մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին և դառնալով բրոնզ մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Բորիս Շատվերյանը (մարզական սամբոյի 79 կգ) և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբոյի 71 կգ) պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս են մնացել պայքարից։
Ոսկե մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունեն մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, որոնք դուրս են եկել եզրափակիչ։
Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե: